Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են՝
- նոզոֆոբիան (հիվանդանալու կամ վարակվելու վախ),
- գիմնոֆոբիա (ինքզինք և ուրիշին մերկ տեսնելու վախ),
- հետերոֆոբիա (հակառակ սեռից վախ),
- հաֆեֆոբիա (դիմացինին դիպչելու վախ),
- տոքոֆոբիա (հղիանալու կամ ծննդաբերելու վախ):
Երբեմն մարդու մոտ կարող են առաջանալ անհանգստություն՝ կապված մեկ այլ անձի հետ հուզական մտերմություն ունենալու հետ: Սակայն այդ անհանգստությունը կարող է վերածվել գենոֆոբիայի, երբ այդ մտերմությունը դառնում է ֆիզիկական կամ սեռական բնույթի:
Ախտանիշները
Ֆոբիան ուժեղ վախն է, որի ընթացքում առաջանում են ֆիզիկական և հոգեբանական ռեակցիաներ, և խանգարում են մարդու բնականոն կյանքին ու գործունեությանը:
Գենոֆոբիային բնորոշ ռեակցիաներն են՝
- վախի, անհանգստության և խուճապի անմիջական զգացում՝ սեռական հարաբերության ժամանակ կամ այդ մասին մտածելիս,
- ծայրահեղ վախի զգացողություն, միաժամանակ` այդ վախը հաղթահարելու անկարողություն,
- ախտանիշների վատթարացում, հատկապես, երբ վախ առաջացնող պատճառը չի վերանում,
- սրտխառնոց, գլխապտույտ, քրտնարտադրություն, շնչառության և սրտի զարկերի հաճախացում՝ սեռական հարաբերության ժամանակ:
Պատճառները
Գենոֆոբիայի պատճառները միշտ չէ, որ հայտնի են։ Այդ պատճառները կարող են լինել ֆիզիկական կամ հուզական բնույթի։
Վագինիզմ: Դա հեշտոցի մկանների ակամա կծկումներն են՝ առնանդամի ներթափանցման փորձի ժամանակ: Սա կարող է սեռական ակտը դարձնել ցավոտ կամ, նույնիսկ, անհնարին: Նման ցավը կարող է առաջացնել վախ` սեռական հարաբերության հանդեպ։
Էրեկտիլ դիսֆունկցիա: Դժվարացած էրեկցիան ինքնին կարող է տղամարդու մոտ առաջացնել ամոթի կամ սթրեսի զգացողություններ, որը բերել վախի:
Սեռական բռնություն: Սեռական բնույթի չարաշահումը կամ բռնությունը կարող են առաջացնել հետտրավմատիկ սթրես և վերափոխվել վախի։
Սեռական կատարողականություն։ Որոշ մարդիկ մտովի պատկերացնում են իրենց սեռական ձախողումը և վախենում են ծաղրուծանակից։
Մարմնի անհամաչափություն։ Ոմանք կենտրոնանում են իրենց մարմնի ֆիզիկական տվյալների վրա և փնտրում մարմնի թերություններ։ Այսպիսի վարքն ազդում է մարդու ինքնագնահատականի վրա, հետևաբար, նպաստում սեռական հարաբերությունից խուսափելուն։
Բռնաբարություն։ Բռնաբարությունը կամ սեռական ոտնձգությունը կարող է առաջացնել տարբեր տեսակի սեռական դիսֆունկցիա, ներառյալ սեռական հարաբերությունների հետ կապված բացասական ազդեցությունները, որոնք կարող են դրսևորվել վախի տեսքով։
Բուժումը
Բուժումը միտված է ազդել ֆոբիայի օրգանական և հոգեբանական պատճառների վրա։ Շատ կարևոր է նաև հոգեթերապիան։
30.08.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ